ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Մեր ազգի մեծ մասը միայն խոսքով է քրիստոնյա

Մեր ազգի մեծ մասը միայն խոսքով է քրիստոնյա
14.05.2025 | 22:00

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ հարկավոր է վախենալ ոչ թե հենց երկրաշարժից, այլ` երկիրը ցնցողից, Ով մեր մեղքերի պատճառով ցնցում է երկիրը, որպեսզի սթափվենք ու հասկանանք, որ երկրաշարժը կարող է լինել մահվան կարապետը։

Հարկավոր է երկյուղել Աստծուց և, ի վերջո, հասկանալ, որ չենք կարող Աստուծո հետ խաղեր խաղալ։ Մեր ազգի մեծ մասը միայն խոսքով է քրիստոնյա։

Շատ ճիշտ է ասված, որ մեր ազգը` շոուների, համերգների, թռվռոցների, խրախճանքների ու սենսացիաների սիրահար է և ոչ թե` Աստուծո Խոսքի։ Մեր ազգը սիրում է սենսացիոն լուրեր լսել, նշաններ տեսնել` երկնքում և երկրի վրա, քննարկել և հայհոյել, տգիտության քարոզ և քաղցրախոսություն լսել և այլն։ Բուն հոգևոր քարոզը շատերի կողմից արհամարհելի է, որովհետև չկա ճշմարիտ սիրո գիտակցություն։ Լուրջ հոգևոր կերակուրը մեր ազգի համար չէ, այլ միայն շատ փոքր խմբի համար, ովքեր իսկապես փնտրում են հասուն մարդու հոգևոր սնունդ...մնացածը շոուների ու «հոգևոր» բլոգերների սիրահար են։

Ես ամաչում եմ և մեծ ցավ ապրում, որ Մաշտոց ու այլ սրբեր ծնած ազգը դարձել է այսպիսին։ Մենք երբեք չուզեցինք հավատարիմ մնալ ճշմարտությանը, այլ ճշմարտությունը ծռելով գնացինք խոտոր ճանապարհներով` վերացնելով նրանց, ովքեր փորձեցին պահել ճշմարտությունը։ Դեռ 4-րդ դարից մեր ազգի մեջ տեղ գտավ կաթողիկոսասպանությունն ու հոգևորականներին վերացնելը։

Ժամանակի ընթացքում մարդիկ այնքան ատեցին աստվածգիտության լույսը, որ սկսեցին հարել աղանդավորական կառույցներին և ուրացան Հայ ազգի և ընդհանրական մեծագույն սրբերի թափած արյունը, որպեսզի արդարացնեն աղնադավորներին ու հերետիկոսներին։ Մեր ժողովուրդը չսիրեց ՈՒղղափառությունը և այդ պատճառով շատերը խավարի մեջ են և խավարը լույս են կոչում։

Առկ. 14:12: «Կան ճանապարհներ, որ ուղիղ են թվում մարդկանց, բայց նրանց վերջը դժոխքի հատակն է հասնում» (Առկ. 14:12):

«Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, ովքեր դառը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառը։ Վա՜յ նրանց, ովքեր իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան»: (Ես. 5:20-21):

Վա՜յ ձեզ, որ աղանդներին ու մոլորեցնող մարդկանց եք հետևում` նրանց լույս կոչելով։

Վա՜յ ձեզ, որ ուրացել եք ՈՒղղափառության ճանապարհը և ընթանում եք տգիտության և դավաճանության ճանապարհով։

Վա՜յ մեզ բոլորիս, որ լուռ տանում ենք այս ամենը և հանդուրժում ենք մեր հավատը հայհոյողներին ու սրբությունները անարգողներին։

Վա՜յ մեզ, որ կանայք և երեխաներն են իշխում շատերի վրա։

«Բայց իմ ժողովուրդիս վրայ տղաք (երեխաները) բռնաւորութիւն կ’ընեն, ու անոր վրայ կիներ կը տիրեն: Ով իմ ժողովուրդս, քու առաջնորդներդ քեզ գլխէ կը հանեն, Եւ քու շաւիղներուդ ճամբան կը խանգարեն» (Եսայ. 3:12):

Վա՜յ մեզ, որ ամեն ինչում օրինազանց ենք։

Վա՜յ մեզ, որ մեր քարոզիչները` աղջիկներն ու երեխաներն են։

Վա՜յ մեզ, որ սուտ մարգարեների ու աղանդների որջ դարձավ մեր Հայրենիքը։

Վա՜յ և հազար անգամ վա՜յ մեզ, որ սուտ մարգարեների հիմարությունները տեղ գտան մեր ազգի մեջ և շատերը մինչ օրս հավատում են այդ սատանայի ծառաներին, ովքեր ստում էին, թե պարտություն չենք ունենա ու պատերազմ էլ չի լինի:

«Իսկ ես ասում եմ. «Ո՛վ Տեր, ահա մարգարեներն ասում են նրանց, թե՝ “Սուր չեք տեսնելու, սով չի լինելու ձեր մեջ, քանզի ճշմարտություն ու խաղաղություն պիտի շնորհվեն երկրի և այդ տեղի վրա”»: Տերն ինձ ասում է. «Մարգարեներն իմ անունով սուտ մարգարեություն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատվեր եմ տվել նրանց, ո՛չ էլ խոսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարեանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակություններ ու հմայություններ և իրենց սրտի ցանկությունները»։ Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները, նաև այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղեմի ճանապարհներին, թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք և թե՛ նրանց որդիներն ու դուստրերը, և նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարությունն իրենց վրա պիտի թափեմ» (Երմ. 14:13-16)։

Վա՜յ մեզ և հազար անգամ վայ...

«Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում» (Ես. 29:13):

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ